Մատչելիության հղումներ

«Նեֆթչի»-ն դարձավ ԱՊՀ չեմպիոնների գավաթակիր


Բաքվի «Նեֆթչի» ակումբը դարձավ ֆուտբոլի ԱՊՀ չեմպիոնների գավաթի հաղթող: Եզրափակիչ խաղում Ադրբեջանի չեմպիոնը 4:2 հաշվով առավելության հասավ Լիտվայի «Կաունաս»-ի նկատմամբ: Մրցաշարին մասնակցող Երեւանի «Փյունիկ»-ը կիսաեզրափակչում հրաժարվել էր խաղալ «Նեֆթչի»-ի հետ եւ Հայաստանի չեմպիոնին գրանցվել էր տեխնիկական պարտություն:

Ըստ «Ռեգնում»-ի, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վիտալի Միտկոն հայտարարել է, որ եթե «Փյունիկը» Հայաստանի ազգային առաջնությունում կրկին հաղթանակ տանի, եկող տարի ԱՊՀ գավաթում չի խաղալու:

«Ոչ նորմալ հոգեբանությամբ թիմ մեզ պետք չէ», - «Սովետսկի սպորտ»-ին այդ որոշումը մեկնաբանել է Մուտկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG