Փետրվարին կկայանա «Մեր Առնոն» գրքի շնորհանդեսը, որին կհաջորդեն «Առնո Բաբաջանյանի օրերը Երեւանում» խորագրով սիմֆոնիկ, կամերային եւ էստրադային համերգներ, երաժշտական փառատոներ: Կթողարկվի Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունների հեղինակային կատարումների լազերային սկավառակը:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ Բաբաջանյանի անվան հիմնադրամը Մոսկվայում անցկացնելու է մեծանուն կոմպոզիտորին նվիրված միջազգային փառատոն», - հայտնեց հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ռոբերտ Հակոբյանը: - «Հնարավոր է, որ տոնական միջոցառումներին ռուսական էստրադայի աստղերից բացի, մասնակցի նաեւ Միրեյ Մատյեն: Գուցե հենց Փարիզում էլ միջոցառումներ լինել: Համերգներ կլինեն նաեւ Լոս-Անջելեսում»:
Հոբելյանի առթիվ վերջապես մոտ 600 քառակուսի մետր հողատարածք է հատկացվել Փարաջանովի տուն-թանգարանից ոչ հեռու՝ Բաբաջանյանի թանգարան կառուցելու համար: Դրա համար, հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրենի խոսքով, մոտ 400.000 ամերիկյան դոլար է անհրաժեշտ:
Լուսինե Գրիգորյան