Մատչելիության հղումներ

Համատեղ բիզնես-֊նախագիծ՝ Ռուսաստան֊-Հայաստան երկաթուղին վերագործարկելու նպատակով


Հինգշաբթի օրը Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի երկաթուղիների ղեկավարներ Վլադիմիր Յակունինը, Իրակլի Էզուգբայան եւ Արարատ Խրիմյանը Մոսկվայում պայմանավորվել են բիզնես-֊ծրագիր իրականացնել Աբխազիայի տարածքով Սոչի - ֊Թբիլիսի երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու նպատակով:

Ծրագրի իրականացման արդյունքում կվերականգնվի Ռուսաստան - ֊Հայաստան երկաթուղային կապը, որը աբխազական հակամարտության պատճառով չի գործում 1993 թվականից ի վեր:

Վլադիմիր Յակունինը «Գուդոկ» թերթին հայտնել է, որ ստեղծվելու է միջազգային կոնսորցիում՝ «Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի երկաթուղիների եւ աբխազ երկաթուղայինների մասնակցությամբ»: Չի բացառվում, որ ծրագրին կմիանա նաեւ Ադրբեջանը:

«Դա լինելու է կոմերցիոն կառույց, որին մասնակցելու համար մենք հրավիրում ենք այն ընկերություններին, որոնք շահագրգռված են բեռնափոխադրումներ իրականացնել այդ ճանապարհով», - ասել է Յակունինը:

Նրա վկայությամբ՝ մոտ ժամանակներս կկազմավորվի աշխատանքային խումբ, որը զբաղվելու է կոնսորցիումի կազմակերպմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG