Մատչելիության հղումներ

Թռչնագրիպի ամերիկյան փորձագետները կայցելեն Հայաստան


Ամերիկացի փորձագետների խումբը, որը ներկայումս ուսումնասիրում է թռչնագրիպի հետ կապված իրադրությունը Թուրքիայում, շաբաթավերջին կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: Այդ մասին «Ֆրանսպրես»-ին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան խոսնակը:

Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը սահմանակից են արեւելյան Թուրքիային, որտեղ դեկտեմբերին թռչնագրիպ հայտնաբերվեց, որից արեւելյան Թուրքիայում մինչ օրս մահացել է 4 մարդ: Ընդհանուր առմամբ, երեկվա տվյալներով, Թուրքիայում թռչնագրիպից մահացել է 5 մարդ:

Ամերիկացի մասնագետների թիմը Հարավային Կովկասից կվերադառնա հաջորդ շաբաթ եւ իր ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնի Թուրքիայի կառավարությանը:

Թուրք պաշտոնյաները մտավախություն են հայտնել, որ որոշ հարեւան երկրներ թաքցնում են թռչնագրիպի դեպքերը: «Մեր հարեւանությամբ գտնվող որոշ երկրներ, որոնց վարչակարգը թափանցիկ չէ, թաքցնում են հիվանդությունը», - ասել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Մեհդի Էքերը՝ առանց մանրամասնելու, թե սահմանակից որ երկրների մասին է խոսքը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG