Մատչելիության հղումներ

«Ղարաբաղյան խմբակցություն» ստեղծելու ապարդյուն փորձ Ադրբեջանի խորհրդարանում


Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Ֆազիլ Գազանֆարօղլուն հայտնել է, որ խորհրդարանում «Ղարաբաղյան խմբակցություն» ստեղծելու փորձերը ապարդյուն են անցել՝ առաջարկին կողմ է եղել միայն 18 պատգամավոր: Պատգամավորները մերժել են նաեւ խորհրդարանում Ղարաբաղի հարցով հանձնաժողով ստեղծելու առաջարկը:

«Պատգամավորները չհամաձայնեցին առաջարկներից եւ ոչ մեկին: Սառը վերաբերմունք ցուցաբերեցին նույնիսկ ղարաբաղյան ծագում ունեցող պատգամավորները: Նրանց կարծիքով, Միլլի Մեջլիսում նման խմբակցություն ստեղծելու անհրաժեշտություն չկա՝ բոլոր հարցերով զբաղվում է կառավարությունը», - «Ազեր-Պրես»-ին ասել է Ֆազիլ Գազանֆարօղլուն:

Պատգամավորը նաեւ հայտնել է, որ ձմեռային արձակուրդներից հետո խորհրդարանի առաջին իսկ նիստում մտադիր է կրկին բարձրացնել այդ հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG