Մատչելիության հղումներ

Ադրբեջան է ժամանել ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալը


Ինչպես հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ Չարլզ Ուոլդը չորեքշաբթի երկօրյա այցով ժամանել է Ադրբեջան:

«Թրենդ»-ի փոխանցմամբ, այցի ընթացքում գեներալ Ուոլդը բանակցություններ կվարի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում: Այսօր Չարլզ Ուլդը կայցելի Ադրբեջանի Տարածքների ականազերծման ազգային գործակություն, որի ղեկավար Նազիմ Իսմայիլովի հետ բանակցությունների հիմնական թեման լինելու է Ադրբեջանի տարածքները ականներից եւ զինամթերքից մաքրելու ծրագրերի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող մարդասիրական օգնությունը:

ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը պատասխանատու է շուրջ 91 երկրներում գործող ԱՄՆ-ի ուժերի համար, մասնավորապես` Եվրոպայում, Աֆրիկայում, Ռուսաստանում, Ասիայի որոշ մասերում, Մերձավոր Արեւելքում ու Ատլանտյան օվկիանոսի ավազանի գերակշիռ մասում:

Պաշտպանության ոլորտում զարգացող հայ-ամերիկյան հարաբերությունները քննարկելու նպատակով գեներալ Ուլդը Հայաստան էր այցել անցյալ տարվա մարտի վերջին: Երեւանում գտնվելու ընթացքում գեներալ Ուոլդը եւ նրան ուղեկցող պաշտոնյաները հանդիպումներ էին ունեցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ու Հայաստանի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG