Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը 5 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում թռչնագրիպի կանխմանը


Համաշխարհային բանկը մտադիր է 5 միլիոն դոլար հատկացնել Հայաստան թռչնագրիպի թափանցումը կանխարգելելուն ուղղված աշխատանքներին:

Բանկի երեւանյան ներկայացուցչության խոսնակ Վիգեն Սարգսյանը «Ռեգնում» գործակալությանը հայտնել է, որ ներկա փուլում Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում վարկի տրամադրման հարցով եւ քննարկում առաջնահերթ միջոցառումները: Տրամադրվող վարկի գումարի եւ դրա ուղղվածության հետ կապված բոլոր հարցերը հստակեցվելու են մեկ ամսվա ընթացքում:

«Ռեգնում»-ը նաեւ հաղորդում է, որ նույն նպատակներով ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) անցյալ տարի Հայաստանին հատկացրել էր 35 հազար դոլար, որ հաշվին նաեւ կազմվելու է չվող թռչունների միգրացիայի գրաֆիկը:

Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսական կազմակերպության փորձագետ Խուան Լաբրոթը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ առաջիկա մի քանի օրերին FAO-ն փորձագետներ է ուղարկելու Հայաստան՝ ստուգելու, թե արդյո՞ք երկրի լաբորատորիաները կարող են ճիշտ ախտորոշում կատարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG