Մատչելիության հղումներ

Ռեջեփ Էրդողան. «Անկարան խորապես հետաքրքրված է հարեւան պետությունների տարածքային ամբողջականության պահպանմամբ»


Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեքշաբթի հայտարարել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ուղղված է սահմանակից երկրների հետ բարեկամություն հաստատելուն, եւ Անկարան խորապես հետաքրքրված է հարեւան պետությունների տարածքային ամբողջականությամբ:

«Թուրքիայի հարեւան պետությունների տարածքային ամբողջականությունը, ներքին անվտանգությունը եւ քաղաքական կայունությունը Անկարայի ուշադրության կենտրոնում են», - հայտարարել է Էրդողանը՝ ավելացնելով, որ Թուրքիայի նման դիրքորոշումը «ուղղված է հենց հարեւանների շահերին»:

Նրա խոսքերով, Թուրքիան գտնվում է աշխարհի «ամենաթեժ» տարածաշրջաններից մեկում, եւ «ոչ ոք իրավունք չունի հրաժարվել երկխոսությունից եւ դիվանագիտությունից՝ որպես հիմնախնդիրների հաղթահարման միջոցներից»:

«Թուրքիանխաղաղությունը պահպանելու պատմական փորձ ունի, եւ մենք ցանկանում ենք, որ ինչպես մեր մտերիմ ընկերները, այնպես էլ հեռավոր ծանոթները օգտվեն դրանից», - հայտարարել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG