Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. «Բանակցային գործընթացն էապես ակտիվացել է»


Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հավաստիացրել է, որ Մոսկվան ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպաստելու համար:

Նա ասել է, որ վերջին ամիսների ընթացքում բանակցային գործընթացն էապես ակտիվացել է եւ այդ առումով նշել է նաեւ անցյալ տարի Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Լավրովի խոսքերով, «մշտապես գործում է Մինսկի խմբի ռուս-ամերիկա-ֆրանսիական համանախագահության մեխանիզմը»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Սերգեյ Լավրովն ասել է, որ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն օգնում է Հայաստանին եւ Ադրբեջանին կարգավորման բանաձեւը գտնելու գործում»:

«Համանախագահների ջանքերով այժմ մանրակրկիտ կերպով նախապատրաստվում է երկու երկրների ղեկավարների հանդիպումը, որը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում», - ասել է Լավրովը՝ նշելով, թե «երկու կողմերը ցուցաբերում են հակամարտության կարգավորման փոխադարձ ընդունելի համաձայնության հասնելու պատրաստակամություն»:

«Մենք մեր կողմից կշարունակենք անել ամեն բան կոնֆլիկտի կարգամորման համար», - ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG