Մատչելիության հղումներ

Մարկեդոնով. «Կրեմլը շահագրգռված չէ զարգացնելու հարաբերությունները Ղարաբաղի հետ»


Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը գտնում է, որ Կրեմլը շահագրգռվածություն չի ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում:

«Անցած տարվա սեպտեմբերի 2֊-ին՝ Ղարաբաղի անկախության օրը ԼՂՀ֊ի ղեկավարությանը շնորհավորեցին 40 ամերիկացի կոնգրեսականներ եւ ոչ մի ռուսաստանցի օրենսդիր: Ռուսաստանյան բիզնեսը նույնպես գրեթե ներկա չէ Ղարաբաղում, որը չճանաչված հանրապետություններից ամենազարգացածն է տնտեսական առումով», - «Նեզավիսիմայա գազետա»-ում այսօր փաստում է ռուսաստանցի քաղաքագետը:

«Չճանաչված հանրապետություններն ունեն իրենց քաղաքական, հասարակական ինստիտուտները, ուժային կառույցները, ներքին լեգիտիմությունը, ազգային-֊պատմական միֆը: Եվ նրանք շատ դեպքերում կարող են գոյատեւել առանց ռուսաստանյան օգնության», - եզրակացնում է Սերգեյ Մարկեդոնովը:

Նրա կարծիքով, արդի իրողությունները Մոսկվայից պահանջում են նոր մոտեցումներ սառեցված հակամարտությունների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG