Մատչելիության հղումներ

Եվս մեկ հրաժարական


Ինքը՝ Վահանը, նման խոսակցություններն ընդամենը հերյուրանք է համարում, սակայն չի բացառում, որ հետագայում կարող է համագործակցել իշխանությունների հետ:

«Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում Վահան Բաբայանը նշեց, որ «քաղաքականությունում ամեն ինչ հնարավոր է, իսկ ինքն էլ թոշակի անցնել չի պատրատվում »: Հարցին, թե արդյո՞ք ինքը փոխել է գործող իշխանություների նկատմամբ իր դիրքորոշումը, «Հանրապետության» քաղխորհրդի նախկին անդամը պատասխանեց, թե ամեն ինչ հարաբերական է, իսկ այս իշխանություններն էլ որոշակի բարեփոխումներից հետո կկարողանան ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ապահովել: «Հանրապետություն»-ից դուրս գալու պատճառներից ամենակարեւորը, ըստ նրա, այն է, որ ավելի տարեց նախկին կուսակիցները «գործ չէին անում եւ իրենց էլ չէին թողնում գործ անել»:

«Վահան Բաբայանի դուրս գալով կուսակցությունը չի տուժել եւ այս հեռացումը երբեք եւ երբեք չի կարելի կապել Ալբերտ Բազեյանի եւ Վաղարշակ Հարությունյանի հեռանալու հետ այն պարզ պատճառով, որ Վահանն իրենց կուսակցությունում՝ լինելով քաղխորհրդի անդամ, համարյա կշիռ չուներ», - համոզմունք հայտնեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը:

Նարեկ Գալստյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG