Մատչելիության հղումներ

Էլ Բարադեյը համոզված չէ, որ Իրանը միջուկային զենք չի մշակում


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Մուհամեդ էլ Բարադեյը չի կարող համոզված պնդել, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթի է: Այդ մասին նա ասել է «Նյուսուիք» շաբաթականի այսօրվա համարում տպագրված հարցազրույցում:

«Երեք տարի շարունակ մենք ստուգումներ ենք իրականացրել Իրանում եւ նույնիսկ դրանից հետո ես չեմ կարող վերջնական որոշում կայացնել այդ ծրագրի վերաբերյալ», - ասել է էլ Բարադեյը եւ ավելացրել. - «Եթե գործակալության կառավարող խորհրդի մարտին կայանելիք նստաշրջանում ես ասեմ, որ չեմ կարող հաստատել Իրանի ծրագրի խաղաղ բնույթը, դա կազդի ողջ աշխարհի վրա»:

«Եթե իրանցիները միջուկային նյութեր ունեն եւ այս տարիների ընթացքում զուգահեռաբար մշակել են միջուկային զենք, ապա հիմա նրանք շատ մոտ են իրենց նպատակին եւ ընդամենը մի քանի ամսից կարող են ունենալ այդ զենքը», - զգուշացրել է Մուհամեդ էլ Բարադեյը:

Այսօր Լոնդոնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 անդամների եւ Գերմանիայի ներկայացուցիչները փակ դռների հետեւում քննարկում են Իրանի միջուկային ծրագիրը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG