Մատչելիության հղումներ

«ԱՊՀ-ն թույլ չի տա որեւէ խնդրի ուժային լուծում»


ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ի հարցազրույցում ընդգծել է, որ պայմանագրի չորրորդ հոդվածում հստակորեն նշվում է, թե անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա բոլոր մյուսների դեմ:

Հարցադրմանը, թե ներկայումս Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները «շատ բարդ են», եւ Բաքվում բացորոշ հայտարարում են, որ պատրաստ են ղարաբաղյան հակամարտության խնդիրը կարգավորել ռազմական ուժով, եւ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, արդյո՞ք ՀԱՊԿ-ն կկիրառի իր ռազմական ներուժը, Բորդյուժան պատասխանել է. - «Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնական խնդիրը, չնայած ռազմական առկա ներուժին, այնպիսի համակարգի ձեւավորումն է, որ անհրաժեշտ չլինի դրա [ուժի] կիրառումը»:

«Ընդհանրապես կազմակերպությունը ձեւավորվել է թույլ չտալու արյունահեղություն, այս կամ այն խնդրի ուժային լուծում՝ ինչպես որեւէ պետության ներսում, այնպես էլ այլ պետությունների հետ սահմաններին», - ավելացրել է Նիկոլայ Բորդյուժան:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG