Այս հարցում, ի դեպ, հենց ամերիկացիներն են աշխարհի ամենասնահավատ ազգը: Նյույորքյան երկրնաքերներից շատերը չունեն 13-րդ հարկ, հիվանդանոցներում չես գտնի թիվ 13 հիվանդասենյակ, իսկ որոշ ամերիկյան ավիաընկերություններ չվացուցակից ընդհանրապես հանում են 13 թիվը: Նույնիսկ ամերիկյան ռազմածովային ուժերը այդ օրը նավեր չեն ուղարկում հեռավոր նավարկության:
13 թվի եւ շաբաթվա 5-րդ օրվա աղետալի համադրմանը ամերիկացիները սկսեցին հավատալ դեպի լուսին թռչող «Ապոլոն֊-13» տիեզերանավի անհաջող փորձարկումից հետո: Տիեզերանավը մեկնարկեց ապրիլի 13-ին, ժամը 13:13-֊ին 39-րդ մեկնարկային հրապարակից (39-ը 3 անգամ 13֊-ն է):
Հայտնի է, որ այս օրը 20 միլիոն սնահավատ ամերիկացիներ տանից դուրս չեն գալիս, հրաժարվում են ոչ միայն գնումներից, այլեւ հեռավոր ճանապարհորդություններից:
Ամերիկացի բժիշկները եկել են այն եզրակացության, որ սթրեսը, որը մարդկանց մեծ մասն ապրում է «ուրբաթ 13» երեւույթից, բավական իրական հիվանդություն է եւ կոչվում է պարասկեվիդեկատրիաֆոբիա, ինչը լատիներենից թարգմանաբար նշանակում է «վախ ուրբաթ 13-ից»: Այս հիվանդության ախտանշանները բազմաբնույթ են՝ թեթեւակի վախից մինչեւ լրիվ հուսալքություն:
«Թվերի չար համադրությունից խուսափելու լավագույն միջոցը դրանց ընդառաջ գնալն է», - կարծում է աշխարհի շախմատի 13-րդ չեմիպիոն Գարի Կասպարովը: Նա մինչ օրս ապրում է թիվ 13 տանը, իր հարսանիքը նշել է ամսվա 13-րդ օրը եւ դեռ երբեք ճակատագրից չի բողոքել:
Հասմիկ Սմբատյան