Մատչելիության հղումներ

Չինացիները կողմ են կապիտալիզմին, ֆրանսիացիները՝ դեմ


Աշխարհի 20 երկրներում հարցվածների 61տոկոսը ապագան կապում է ազատ շուկայական հարաբերությունների զարգացման հետ: Նման արդյունք են տվել «Գլոբսքան» ընկերության անցկացված հարցումները, որոնք ընդգրկել են ավելի քան 20 հազար մարդ:

Որքան էլ զարմանալի է, կապիտալիզմի ամենամեծ ջատագովը կոմունիստական Չինաստանի բնակիչներն են. այդ երկրում շուկայական հարաբերություններին կողմ է արտահայտվել հարցվածների 74 տոկոսը: Միացյալ Նահանգներում ազատ շուկայական տնտեսության կողմնակից է բնակչության 71 տոկոսը:

Պակաս զարմանալի չէ նաեւ փաստը, որ կապիտալիզմը ամենամեծ ընդդիմության է արժանացել Ֆրանսիայում, որտեղ բնակչության ուղիղ կեսը՝ 50 տոկոսը համաձայն չէ, որ ազատ շուկան մարդկության ապագան է եւ ընդամենը 36 տոկոսն է ապավինում կապիտալիզմին:

«Գլոբսքանը» Հայաստանում հարցում չի անցկացրել:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG