Մատչելիության հղումներ

Նախապատրաստվում է Թուրքիայի նախագահի այցը Ադրբեջան


Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի այցը Ադրբեջան:

Այցի նպատակների մասին առայժմ չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ Սեզերի այցը կայանալու է հունվարին:

Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի նախորդ անգամ Ադրեջան է այցելել 2005 թվականի մայիսին. Ադրբեջանի, Վրաստանի եւ Ղազախստանի նախագահների հետ նա մասնակցել էր Բաքվից 40 կիլոմետր դեպի հարավ գտնվող Սանղաչալի նավթային տերմինալում Հեյդար Ալիեւի անվան Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատար խողովակաշարի բացման հանդիսավոր արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG