Մատչելիության հղումներ

Բաքու է ժամանելու Ինտերպոլի ղեկավարը


Ինտերպոլի Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը Բաքվում փետրվարի 1-ից 2-ը աշխատանքային խորհրդակցություն է անցկացնելու «Կալկան» (Ահաբեկչության դեմ պայքարը Միջին Ասիայում եւ հարակից երկրներում) ծրագրի շրջանակներում:

Բաքվի «Էխո» թերթին Ինտերպոլի Ադրբեջանի ազգային կոնտրոնական բյուրոյի ղեկավար Մադաթ Կուլիեւը հայտնել է, որ խորհրդակցության աշխատանքներին, բացի Ինտերպոլի անդամ 40 պետությունների ներկայացուցիչներից, մասնակցելու է նաեւ միջազգային ոստիկանական կազմակերպության գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը, ով հանդիպելու է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ուժային կառուցների ղեկավարների հետ:

«Ադրբեջանի համար շատ կարեւոր է, որ Ինտերպոլի աշխատանքային խորհրդակցությունը անցնելու է հենց Բաքվում, եւ պատահական չէ, որ դրա անցկացման վայրի նախապատվությունը տրվել է հենց մեզ: Ահաբեկչության սարսափը ոչ մեկ անգամ ապրած եւ տարածքների 20 տոկոսի օկուպացիային ենթարկված Ադրբեջանը առաջիններից մեկն էր, որ միացավ հակաահաբեկչական կոալիցիային», - հայտարարել է Կուլիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG