Մատչելիության հղումներ

Երեւանը «համալրվել է» նոր ու տոնական փոխադրամիջոցներով


«Ֆայտոնչիներն» ու մեքենավարներն ասում են, որ երեխաները շատ են սիրում գնացք ու կառք նստել, ծնողներն էլ՝ մեկ շրջանի համար վճարելով 200 դրամ, իրենց երեխաներին չեն զրկում այդ փոքրիկ ուրախություններից:

Սակայն, եթե տոնական օրերին երեխաների ուրախ ժամանցն ապահովված է, ապա ծնողները անհանգստացնում է երեխաների անվտանգությունը: Բանն այն է, որ երեխաների համար նախատեսված գնացքներն ու ֆայտոնները երթեւեկում են այն նույն տարածքում, որտեղ սովորական մեքենաներն ու երթուղային տաքսիներն են:

Պատկերացրեք` դեպի հրապարակ են շարժվում երթուղային տաքսիներ, մեքենաներ, եթե շաբաթ է` նաեւ հարսանեկան լիմուզիններ, եւ հենց այդ պահին նրանց առջեւից իրենց կայանատեղից դուրս են գալիս մանուկներով բեռնված գնացքներն ու ֆայտոնները` տոնածառի շուրջը մի շրջան անելու: Իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ մոտակայքում ոչ մի զգուշացնող ցուցանակ կամ ավտոտեսուչ չկա:

Այս տարի դեռ արտակարգ իրավիճակներ չեն գրանցվել, սակայն՝ միայն վարորդների զգուշության շնորհիվ: Փորձեցինք պարզել, թե ով է ապահովում հրապարակում երթեւեկության անվտանգությունը, սակայն մեր ջանքերը ապարդյուն անցան: Քաղաքապետարանում ասում են, որ կազմակերպում են միայն հրապարակի համերգները եւ այդ ժամանակ են երթեւեկությունը փակում, իսկ մնացածը կարգավորում է թաղապետարանը: Թաղապետարանում էլ նշում են, թե Հանրապետության հրապարակի միջոցառումներով զբաղվում է քաղաքապետարանը:

Արդյունքում` մինչեւ հունվարի 13-ը հրապարակում չենք տեսնի ոչ մի զգուշացնող ցուցանակ, դրա փոխարեն՝ ականատեսը կլինենք իրար խառնված մեքենաների, գնացքների, ձիերի, կառքերի, երթուղայիններ տաքսիների ու նրանց միջով անցնող հետիոտների:

Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG