Մատչելիության հղումներ

Բալթյան եւ սեւծովյան տարածաշրջանների ղեկավարների գագաթնաժողով՝ Վիլնյուսում


Այս տարվա մայիսի 4-ից 5-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի կունենա բալթյան եւ սեւծովյան պետությունների ժողովրդավարական համաժողովը: «Կաունո դիենա» («Կաունասի օրը») թերթը նշել է, որ ֆորումը քննարկելու է դեմոկրատական բարեփոխումների խնդիրը:

«Ռոսբալտ» լրատվական գործակալության փոխանցմամբ, ըստ նախնական համաձայնության, համաժողովին մասնակցելու են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Գերմանիայի, սկանդինավյան երկրների ղեկավարները: Չի բացառվում, որ համաժողովին ներկա լինեն նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները:

Ժողովրդավարության խնդրից զատ քննարկվելու է հետկոմունիստական որոշ երկներում «գունավոր հեղափոխությունների» ազդեցությունը Արեւմուտքի եւ Մոսկվայի հետ հարաբերությունների վրա: Մայիսյան համաժողովի կազմակերպիչները հուսով են, որ Վիլնյուսի հանդիպումը կնպաստի «նոր ժողովրդավարությունների» հարաբերություններում առկա հրատապ խնդիրների կարգավորմանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG