Մատչելիության հղումներ

«Սառեցված» հակամարտությունների կարգավորումը՝ ԵԱՀԿ գերակայությունների թվում


ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարլ դե Գուխտը հայտարարել է, որ ջանք չի խնայի կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության մթնոլորտի ամրապնդման համար:

Ըստ Բաքվի «525» թերթի, ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, թե «այս տարի կազմակերպության գերակայությունների թվում կլինի նաեւ «սառեցված» հակամարտությունների կարգավորման հարցը, եւ որ ԵԱՀԿ-ն մտադիր է առաջընթացի հասնել այս հարցում»:

ԵԱՀԿ նոր նախագահի առաջին ծրագրային ելույթը տեղի կունենա հունվարի 12-ին՝ Վիեննայում կազմակերպության Մշտական խորհրդի նիստում, որտեղ ուսումնասիրվելու են ընթացիկ տարում ԵԱՀԿ աշխատանքի առաջնային ուղղությունները:

Այս կապակցությամբ թերթը նշում է, թե այժմ արդեն պարզ է, որ ԵԱՀԿ քայլերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ հազիվ թե էականորեն տարբերվեն նախորդ տարիներին արված քայլերից:

«1994 թվականին զինանադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԵԱՀԿ յուրաքանչյուր նոր նախագահ լավատեսական հայտարարություններ էր անում հակամարտության «ապասառեցման» մասին, սակայն տարեւերջին պարզվում էր, որ իրավիճակը քիչ բանով էր տարբերվում նախկինում ստեղծված իրավիճակից», - գրում է թերթը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG