«Թրենդ» գործակալության բացառիկ հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե հակամարտության խաղաղ կարգավորմանն ողղված Ադրբեջանի ջանքերը կշարունակվեն նաեւ 2006 թվականին:
«Նախատեսվում է քննարկումների շարունակում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների մակարդակով: Հուսով եմ, որ այդ քնարկումները դրական արդյունքներ կտան եւ խաղաղ գործընթացը քննարկման փուլից կտեղափոխվի որոշումների կայացման փուլ», - ասել է Մամեդյարովը:
Գնահատելով 2005 թվականի արդյունքները, Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դիվանագիտական մեթոդներով եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հիման վրա՝ միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում, շարունակում էր երկրի համար առաջնային մնալ»:
«2006 թվականին իրականացվելիք մի շարք տրանսպորտային եւ էներգետիկ ծրագրերը մեր երկիրը տնտեսապես ավելի հզոր կդարձնեն: Այսպիսով, տարածաշրջանում ձեւավորվելիք նոր տնտեսաքաղաքական իրավիճակը դրական ազդեցություն կունենա հակամարտության կարգավորման վրա», - ասել է Էլմար Մամեդյարովը: