Մատչելիության հղումներ

Հոլանդացի պատգամավորը՝ ղարաբաղյան հակամարտության ռազմագերիների հարցերով զեկուցող


Հոլանդացի պատգամավոր Լեո Պլատվոետը նշանակվել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Ղարաբաղյան հակամարտության ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով զեկուցող:

Ըստ «Ռեգնում» գործակալության, տարածաշրջան կատարելիք այցերի ընթացքում նիդերլանդացի պատգամավորը կուսումնասիրի հայկական եւ ադրբեջանական կողմի ներկայացված ցուցակները եւ զեկույց կնախապատրաստի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համար:

Այցի ստույգ ամսաթիվը կորոշակիացվի հունվարի վերջին՝ վեհաժողովի ձմեռային նստաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG