Մատչելիության հղումներ

«Ռասել-֊Ջոնսթոնի զեկույցը ընդհանուր առմամբ ձեռնտու է Ադրբեջանի համար»


Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ասիմ Մոլազադեն կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լորդ Ռասել֊-Ջոնսթոնի զեկույցը, որը երկուշաբթի օրը ներկայացվելու է Փարիզում, «ընդհանուր առմամբ ձեռնտու է Ադրբեջանի համար»:

Բրիտանացի պատգամավոր Ռասել-֊Ջոնսթոնը իր զեկույցը ներկայացնելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրախորհրդի հանձնաժողովում:

«Այն մանրամասները, որոնք անընդունելի են մեզ համար, կքննարկվեն առանձին», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Ասիմ Մոլազադեն, որը այդ հանձնաժողովի անդամ է: Նրա վկայությամբ, Ռասել֊-Ջոնսթոնի զեկույցը ներկայացվելու է նաեւ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում, որը սկսվելու է Ստրասբուրգում հունվարի 23֊-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG