Մատչելիության հղումներ

Թուրքիայում մահացել է թռչնագրիպի ախտանիշներով երրորդ երեխան


Թուրքիայի արեւելքում՝ Վան քաղաքի հիվանդանոցում մահացել է թռչնագրիպի ախտանիշներով 11-ամյա Յուլիա Կոսիջիթը: Աղջկա եղբայրը՝ 14-ամյա Ալի Կոսիջիթը նույն հիվանդությունից մահացել էր անցած կիրակի, իսկ ավագ քույրը (Ֆաթման)` հինգշաբթի օրը:

«Անատոլիա» գործակալությունը փոխանցում է, որ ներկայումս Վանի հիվանդանոցում նույն ախտանիշներով բուժում է ընդունում այդ ընտանիքի չորրորդ երեխան՝ 6-ամյա տղա: Երեխաները Վանի հիվանդանոց են տեղափոխվել Հայաստանի ու Իրանի սահմանամերձ շրջանում գտնվող գյուղից:

Թռչնագրիպի վարակակիրը Թուրքիայում հայտնաբերվել է անցած դեկտեմբերին՝ Իգդիր նահանգում: Ներկայումս այդտեղ աշխատում է Թուրքիայի առողջապահության նախարարության փորձագետների խումբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG