Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների նախագահը «աշխարհի մարդ» է ճանաչվել Վրաստանում


«Կվիրիս Պալիտրա» վրացական թերթի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն, վրացիները «2005 թվականի աշխարհի մարդը» ցուցակում առաջին տեղը տվել են ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին:

Երկրորդ տեղում Բրազիլիայի հավաքականի եւ իսպանական «Բարսելոնա»-ի հարձակվող Ռոնալդինիոն է, երրորդը՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր 3ուշչենկոն: Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին զբաղեցրել է 4-րդ տեղը:

«2005 թվականի աշխարհի մարդը» անվանակարգում են նաեւԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, վրացի գործարար Բիձինա Իվանիշվիլին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը եւ ամերիկացի մեծահարուստ ու մեկենաս Ջորջ Սորոսը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG