Մատչելիության հղումներ

Թուրքիայի լրագրողները՝ ընդդեմ մամուլի ազատության սահմանափակման


Թուրքիայի առաջատար լրագրողական կազմակերպությունը՝ Մամլո խորհուրդը չորեքշաբթի մեղադրել է երկրի իշխանություններին այն բանում, որ նրանք չեն ցանկանում փոխել արտահայտվելու ազատությունը սահմանափակող օրենսդրությունը:

Թուրքիայի մամլո խորհրդի ղեկավար եւ Թուրքիայում ամենատարածված պարբերականներից մեկի՝ «Հյուրիեթ» թերթի մեկնաբան Օքթայ Էքսին Ստամբուլում կայացած ասուլիսում հայտնել է, որ իրենց կազմակերպությունը բազմիցս դիմել է իշխանություններին՝ ազատ արտահայտվելու իրավունքը սահմանափակող օրենքները վերանայելու հորդորով:

«Բայց չենք կարծում, թե կառավարությունը ցանկաթյուն ունի ականջ դնելու մեր կոչերին», - փաստել է Էքսին: - «Հունիսից ի վեր հարուցված 70-֊ից ավելի գործերը մեծ սառցաբեկորի ընդամենը տեսանելի մասն են»:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը փաստել է, որ Եվրամիությունը հորդորել է Թուրքիային ապահովել ազատ արտահայտվելու իրավունքը եւ չեղյալ հայտարարել մեղադրանքը հայտնի գրող Օրհան Փամուկի նկատմամբ, ով մեղադրվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մեջ:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG