Մատչելիության հղումներ

Նախարարը հերքում է «Հայէլցանց»-ի մասնաճյուղում իր մասնակցությամբ միջադեպի մասին տեղեկատվությունը


Հայաստանի մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը չորեքշաբթի օրը հերքել է որոշ լրատվամիջոցների տարածած լուրերը, թե ինքը՝ զինված ատրճանակով, եւ իր որդին այսօր հարձակվել են «Հայէլեկտրացանցեր» ընկերության Երեւանի մասնաճյուղերից մեկի աշխատակիցների վրա:

Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությունը հաղորդել էր, թե նախարարը եւ իր որդին «Հայէլեկտրացանցեր» ընկերության մասնաճյուղի գրասենյակ էին ներխուժել այն բանից հետո, երբ Մաշտոցի 58 հասցեում գտնվող իրենց շենքը հոսանքազրկվել էր վթարի հետեւանքով:

Տեղեկատվությունը, սակայն, չհաստատեցին ո’չ նշված մասնաճյուղի գրասենյակի աշխատակիցները, ո’չ «Հայէլեկտրացանցեր» ընկերության մամուլի քարտուղարը, եւ ոչ էլ նախարարի կինը, ում խոսքերով, իրենց բնակարանում հոսանքի մատակարարման խափանում այսօր առհասարակ չի եղել. իրենց բնակարանում հոսանքի մատակարարումը ընդհատվել էր դեկտեմբերի 31-ին:

Ինքը՝ Հովիկ Հովեյանը, մինչդեռ, այսօր գտնվում էր հիվանդանոցում, եւ կտրականապես հերքեց տեղեկատվությունը՝ ասելով, թե տարածված լրատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Սուտ են ասում... Ես հիմա հիվանդանոցում պառկած եմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախարարը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG