Մատչելիության հղումներ

Այսուհետ Բելառուսում պետությունը վարկաբեկողները կենթարկվեն քրեական պատասխանատվության


Բելառուսում ուժի մեջ է պետությունը վարկաբեկելու համար 6 ամսից մինչեւ 2 տարի ազատազրկում նախատեսող օրենքը:

Ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «պետության վարկաբեկումը» ենթադրում է «օտար պետությանը, օտար կամ միջազգային կազմակերպությանը Բելառուսի քաղաքական, տնտեսական, սոցիալական, ռազմական կամ միջազգային իրավիճակի, Բելառուսի քաղաքացիների կամ իշխանության մարմինների իրավական կարգավիճակի մասին ի սկզբանե կեղծ տեղեկությունների տրամադրում»:

Ըստ նույն օրենքի, խստացվել է պատիժը (6 ամսից մինչեւ 3 տարի ազատազրկում) իշխանությունը զավթելու կամ սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու կոչերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG