Մատչելիության հղումներ

Ռուսաստանը եւ Ուկրաինան համաձայնության եկան գազի սակագնի հարցում


Ռուսական «Գազպրոմ»-ը եւ «Նավթոգազ Ուկրաինի» ընկերությունները չորեքշաբթի օրը համաձայնության են եկել Ուկրաինային մատակարարվող գազի սակագնի շուրջ:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Մոսկվայում կայացած համատեղ ասուլիսում «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, թե ստորագրվել է պայմանագիր 5 տարով, ըստ որի «Գազպրոմ»-ը «ՌոսՈւկրէներգո» ձեռնարկությանը գազ է մատակարարելու 230 դոլարով 1000 խորանարդ մետր բնական գազի դիմաց: Իսկ «ՌոսՈւկրէներգո»-ն Ուկրաինային գազը կվաճառի 95 դոլարով:

Ինչ վերաբերում է դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցիկ փոխադրման դրույքին, ապա Ուկրաինան յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի 100 կիլոմետր տարանցման դիմաց կստանա 1,6 դոլար՝ նախկին 1,09 դոլարի փոխարեն:

Հունվարի 1-ից Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ճգնաժամը Եվրոպայում գազամատակարարումների ընդհատումների պատճառ էր դարձել: «Գազպրոմ»-ի ներկայացուցիչները հայտարարում էին, որ Ուկրաինան «գողանում է» Եվրոպա մատակարարվող տարանցիկ գազից օրական շուրջ 100 միլիոն խորանարդ մետր:

Չորեքշաբթի օրը Բրյուսելում Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Անդրիս Պիբարլգսի նախաձեռնությամբ մեկնարկել է Եվրամիության փորձագետների կոորդինացիոն խմբի նիստը, որը նվիրված է Եվրոպա գազի անխափան մատակարարման խնդրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG