2001 թվականից ի վեր Ադրբեջանը 21 միլիարդ խորանարդ մետր գազ է գնել Ռուսաստանից՝ գազը օգտագործելով էլեկտրաէներգիա արտադրելու համար: Գինը մատչելի էր՝ 61 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց:
Ադրբեջանը հույս ուներ թարմացնել պայմանագիրը եւ 2006 թվականին եւս 4,5 միլիարդ խորանարդ մետր գազ գնել նույն գնով, սակայն ռուսական «Գազէքսպորտ» ընկերությունը դա մերժել է: Այսինքն՝ Ադրբեջանը նույնպես ստիպված կլինի ռուսական գազի համար վճարել 110 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, ինչը կհանգեցի ոչ միայն գազի, այլեւ էլեկտրաէներգիայի, եւ, որպես հետեւանք՝ տարատեսակ ապրանքների գնի աճին:
«Ինտերֆաքս» գործակալությունը երկուշաբթի երեկոյան հաղորդել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հավաստիացրել է, որ «շարքային մարդկանց կենսամակարդակի վրա գազի սակագնի բարձրացումը չի ազդի»:
«Չնայած գները կրկնապատկվում են՝ մենք չենք նվազեցնի գազի օգտագործումը: Կառավարությունը իր վրա է վերցնում այդ բեռը. դա լրացուցիչ բեռ է, որը մենք չենք ուզում դնել շարքային մարդկանց ուսերին», - Ադրբեջանի կառավարության երեկվա նիստում ասել է Իլհամ Ալիեւը:
2006 թվականին Ադրբեջանը շուրջ կես միլիարդ դոլար կվճարի ռուսական գազի համար, իսկ պետության կողմից բնակչությանը եւ ձեռնարկություններին գազի թանկացման կապակցությամբ հատկացվելիք սուբսիդիան կկազմի շուրջ 1,5 միլիարդ դոլար:
Իլհամ Ալիեւը գովեստով է խոսել Իրանից Նախիջեւան գազ մատակարարելու մասին: Ադրբեջանի կառավարության նիստում խոսվել է նաեւ Շահ - Դենիզ հանքավայրից գազի արդյունահանման ծավալը ավելացնելու անհրաժեշտության մասին:
«Ադրբեջանի կարողությունները, ճիշտ պահին ձեռնարկած միջոցները, այդ թվում՝ «Գազպրոմ»-ի հետ պայմանագրի ստորագրումը թույլ կտան լուծել խնդիրները: Շարքային մարդիկ դժվարություն չեն ունենա՝ մենք ունենք շուրջ 1 միլիարդ խորանարդ մետր պահեստավորած գազ, 300 հազար տոննա այլ վառելիք: Կարծում եմ՝ վառելիքի մատակարարումը ձմռան շրջանում բնականոն կլինի», - ասել է Իլհամ Ալիեւը:
Արմեն Քոլոյան, Պրահա