Մատչելիության հղումներ

«Մեր բակ»-ը շուտով հնարավոր կլինի խաղալ


Խոսքը նոր համակարգչային խաղի մասին է, որ պետք է թողարկի «Շարմ» ընկերությունը: Խաղի ստեղծման աշխատանքներն իրականացնում են «Սմարթ սիստեմս» ընկերության ծրագրավորողներ Մուշեղը, Էդգարն ու Գրիգորը:

Թեեւ խաղի մանրամասները դեռ չեն հրապարակվում, այնուամենայնիվ, Մուշեղը համաձայնեց որոշ չափով բարձրացնել գաղտնիության քողը. - «Մեր բակ» խաղը լինելու է այսպես ասենք` խաղ առաքելություն: Այն բաղկացած է լինելու երեք մակարդակներից, որոնք համապատասխանելու են ֆիլմի երեք մասերին: Ընտրելով «Մեր Բակը» ֆիլմի որեւէ հերոսի` դուք պետք է որոշակի առաքելություն կատարեք` ասենք չթողնեք, որ Դոդոյի տունը իր ձեռքից վերցնեն»:

Համակարգչով որեւէ խաղ խաղալիս չի զգացվում այն մեծ աշխատանքը, որ իրականացնում են ծրագրավորողները: Մի կերպարի փոքրիկ քայլ ստանալու համար աշխատում են մի քանի հոգի: Նախ լուսանկարիչը նկարում է նախատիպին, հետո այդ նախատիպի նկարների հիմնա վրա ստեղծվում է եռաչափ օբյեկտը: Մուշեղի խոսքերով` բավական դժվար է իրականին շատ մոտ խաղային պերսոնաժ ստանալ, մանավանդ որ բոլորը շատ լավ են ճանաչում են նրանց եւ մի փոքրիկ թերությունն անգամ միանգամից կնկատեն:

Թեեւ խաղի ստեղծման աշխատանքները շարունակվում են արդեն մի քանի ամիս, սակայն նույնիսկ ծրագրավորողները չգիտեն, թե երբ այն պատրաստ կլինի: Մոտավոր ժամկետ են նշում գարունը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG