Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կասկածի տակ է, թե Հայաստանին մատակարարվող բնական գազի սակագների թանկացման մասին Ռուսաստանի որոշումը ունի զուտ տնտեսական պատճառներ:
«Չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանի նման քայլը բացասական քաղաքական հետեւանքներ ունենա Հայաստանի համար, ինչպես նաեւ Ռուսաստանի համար՝ Հայաստանում եւ տարածաշրջանում», - կիրակի օրը Հանրային հեռուստատեսության հարցազրույցում ասել է Վարդան Օսկանյանը:
Նախարարը հույս է հայտնել, որ բանակցությունները կհանգեցնեն «օպտիմալ որոշման», որը չի վնասի հայ-ռուսական հարաբերությունները:
Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ ԱՊՀ-ի երկրներ արտահանվող գազի սակագները հավասարեցվելու են եվրոպական սակագներին: Ըստ այդմ՝ ընկերությունը Հայաստան մատակարարվող գազի սակագինը սահմանել է 1000 խորանարդ մետրի դիմաց 110 դոլար (նախկին 56 դոլարի փոխարեն):