Մատչելիության հղումներ

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին


Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դաշնային սահմանապահ ծառայությանը՝ ուրբաթ օրը ռուս-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Թահիր Թաղիզադեն ANS հեռուստաընկերությանը ասել է, թե «պետական մակարդակով Ռուսաստանին նոտա հղելու հարցը կախված կլինի սահմանապահ ծառայության կողմից անցկացվող հետաքննության արդյունքներից»:

Դաղստանի ձկնորսության վերահսկման վարչության մի խումբ աշխատակիցներ ուրբաթ օրը մուտք էին գործել Ադրբեջանի Խաչմազի շրջանի տարածքային ջրեր եւ սպառնալով հրազենով՝ տեղի ձկնորսներից պահանջել նավակները, որսը եւ դրամը: Ադրբեջանցի ձկնորսները հրաժարվել էին կատարել պահանջը եւ դիմադրություն էին ցույց տվել, ինչի հետեւանքով դաղստանցիների արձակած կրակոցներից ձկնորսներից մեկը ծանր վիրավորվել էր եւ տեղափոխվել հիվանդանոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG