Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը հունվարի 1-ից կստանա ավելի ցածր աշխատավարձ


ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի խորհրդարանը ընդունել է որոշում նախագահ Իլհամ Ալիեւի աշխատավարձը նվազեցնելու մասին: Նոր տարվա հունվարի 1-ից նախագահը ներկայիս ամսեկան 90 միլիոն մանաթի (19600 դոլար) փոխարեն կստանա 75 միլիոն մանաթ (16500 դոլար):

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը պարզաբանում է, որ խորհրդարանն այդ որոշումն ընդունել է նախագահ Իլհամ Ալիեւի օրենսդրական նախաձեռնությամբ: 115 պատգամավորներից որոշման օգտին է քվեարկել 89-ը, այդ թվում առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան:

Միլլի Մեջլիսի պետական շինարարության մշտական հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնովն ասել է, թե նախագահի առաջարկը վկայում է նրա «համեստության եւ բարձր քաղաքական կուլտուրայի մասին»:

2005 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, Ադրբեջանում նվազագույն աշխատավարձը կազմել է մոտ 32 դոլար: Կրտսեր Ալիեւի նախագահության օրոք նվազագույն աշխատավարձը 2,5 անգամ աճել է:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է նաեւ, որ 2006 թվականի հունվարի 1-ից Ադրբեջանի ազգային տարադրամ մանաթը կենթարկվի դենոմինացիայի, շրջանառության մեջ կդրվի նոր մանաթը, որը հավասար կլինի 5000 հին մանաթի:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG