Մատչելիության հղումներ

Թուրքիայի քրեական օրենսգրքի հոդվածը, որով դատում են Փամուկին, չի փոխվելու


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը հերքել է տեղեկությունները, թե կառավարության ներսում երկրի քրեական օրենսգրքի վիճահարույց 301հոդվածի շուրջ վեճեր են ծագել:

Այս մասին խոսակցությունները ի հայտ եկան Թուրքիայի արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեկի այն հայտարարությունից հետո, թե թուրքական ազգը վարկաբեկելու համար քրեական պատիժ սահմանող հոդվածը մոտ ապագայում օրենսգրքից չի կարող հանվել կամ փոփոխության ենթարկվել:

Չիչեկը, անդրադառնալով Օրհան Փամուկի դատավարությանը, ասել էր. - «Եթե նա հետագայում հստակեցներ իր հայտարարությունը, այս ամենը տեղի չէր ունենա: Եթե նա ասեր, որ այլ բան նկատի ուներ, կամ էլ թարգմանությունն էր սխալ, դա շատ ավելի լավ կլիներ»:

Խոսքը Փամուկի`անցած փետրվարին շվեյցարական «Տագես Անցայգերին» տված հարցազրույցի մասին է, որի ընթացքում աշխարհահռչակ գրողը խոսել էր Թուրքիայում սպանված մեկ միլիոն հայերի եւ 30 հազար քրդերի մասին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG