Մատչելիության հղումներ

Հունգարիայում նոր քրեական գործ է հարուցվել ընդդեմ Ռամիլ Սաֆարովի


Հունվարի 17-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է նոր դատակայան նիստ ընդդեմ ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի, ով մեղադրվում է հայաստանցի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ:

Ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը Սաֆարովի դատապաշտպան Ադիլ Իսմայիլովը հայտնել է, որ Բուդապեշտի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Ռամիլ Սաֆարովի դեմ. պատճառը մեկուսարանի աշխատակիցների հետ ադրբեջանցի սպայի կոնֆլիկտն է:

Դատապաշտպանի խոսքերով, առայժմ հայտնի չէ՝ ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Ադրբեջանը: Իսմայիլովը նշել է, թե պատրաստ է պաշտպանել Ռամիլ Սաֆարովին հունվարի 17-ին նշանակված դատական նիստում. - «Անհրաժեշտ է գումար հատկացնել աշխատանքների անցկացման եւ Բուդապեշտ մեկնելու համար»:

Հայաստանցի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի գործով դատավարությունը դեկտեմբերի 15-ին կայացած նիստում հետաձգել էր մինչեւ 2006 թվականի մարտի 7-ը:

2004 թվականի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր հայ սպային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG