«Ժողովուրդը ճիշտ ու ճիշտ «Նեսոյի քարաբաղնիսի» Կիրակոսն է, որին ուզում են բարաքաղնիս անել ու փրկել զանազան Նեսոներ՝ Արտաշես Գեղամյանը, Տիգրան Կարապետիչը, «Արդարությունը», «Օրինաց երկիրը», Սամվել Բաբայանը, Արշակ Սադոյանը, Շավարշ եւ
Ռոբերտ Քոչարյանները, Տիգրան Թորոսյանը, Գալուստ Սահակյանը եւ ուրիշներ: Ժողովուրդը, ի տարբերություն «Նեսոյի քարաբաղնիսի» Կիրակոսի, բարեբախտաբար, դեռ անկողին չի ընկել: Այսուհանդերձ, նա այլեւս ոչ մեկին եւ ոչնչի չի արձագանքում: Մեր Կիրակոս ժողովուրդը կարծես թե հիասթափվել է բոլորից եւ թեւակոխել Հայոց Համազգային Անշարժության ժամանակաշրջանը», - գրում է «Տարեգիր»-ը:
Ռոբերտ Քոչարյանին ուղղված՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հարցերին «Հայոց աշխարհ»-ն այսօր արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված հարցերով. - «Ժամանակին, երբ հանրապետության նախագահից խնդրում էիք երկրի օրենքները եւ Սահմանադրությունը շրջանցելով՝ ձեզ հետին թվով ՀՀ քաղաքացիություն շնորհել, ձեր դիմումները «նախագահի պաշտոնակատար» Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ նախագահ Ռոբերտ Քոչարյանին էիք հասցեագրում: Երբ 1998-ին նախագահի հրամանագրով ստանձնեցիք գրահրատարակչության նախարարի, ապա «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, ինչո՞ւ չէիք հետաքրքրվում՝ ձեզ բարձր պաշտոնի նշանակողը «ո՞ր երկրի կամ երկրների քաղաքացին» է: Եթե փաստեր ունեք՝ կապված «պատերազմի ճակատային գործողություններից դուրս» նախագահի ձեռամբ կամ գիտությամբ «սպանված» անձանց մասին, ինչո՞ւ եք թաքնվում հարցերի հետեւում. բա՛ն ունեք ասելու՝ դիմեք իրավապահ մարմիններին»:
«Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հայ հասարակությունը սպասում էր գազի գների չբարձրացում, սակայն դրա փոխարեն ստացավ, ժողովրդի ասած, «հոր գին»: Բայց հետաքրքրական էր Հայաստանի նախագահի արձագանքը: Նա ասաց հետեւյալը. «Ես շնորհակալ եմ Ռուսաստանի կողմից, այն ուշադրության համար, որ դարձվեց Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում բազմազան միջոցառումներ անցկացնելուն», - գրում է «Իրավունք»-ը՝ մեկնաբանելով. - «Դա հիշեցնում է Րաֆֆու «Տեր Թոդիկի դպրոցը», ուր ճիպոտով լավ քոթակ կերած աշակերտները վերջում շնորհակալություն էին հայտնում սադիզմով եւ էլ չգիտենք ինչ իզմ-երով տառապող քահանայից «խրատի» համար»: Այս թեման շարունակում է «Չորրորդ իշխանություն»-ը. - «Հայաստանի բախտը ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների հարցում չի բերում, որովհետեւ իրականում այդ հարաբերությունները ոչ թե ռազմավարական կամ դաշնակցային են, այլ վասալային, ինչի մասին մենք հաճախ ենք պնդում: Մյուս կողմից, եթե ավելի լրջորեն ուսումնասիրենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, որտեղ ազգայնական դրսեւորումները հատկապես վերջին տարիներին նոր նվաճումներ են արձանագրում՝ հասնելով ոչ միայն հայերի նկատմամբ կիրառվող բռնարարքների, այլեւ պարբերաբար ուղեկցվում են Ռուսաստանի տարածքում հուշարձաններն ու գերեզմանները պղծելով, այլ կերպ ասած՝ վանդալիզմով, ապա ակնհայտ կդառնա, որ հայերը ռուսների հետ հարաբերություններում արժանապատվության զգացումից իսպառ զրկվել են»:
Այսօր հայաստանյան բոլոր թերթերը շնորհավորում են շախմատիստ Լեւոն Արոնյանին, որը նվաճել է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը: «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Մենք չեմպիոն ենք, մենք հաղթող ենք, սա մի իրադարձություն է, որ մենք պարտավոր ենք նշել, պարտավոր ենք օգտագործել այն ինքնահաստատվելու, ներշնչանքի համար: Ինչպե՞ս: Դրա համար շատ բան պետք չէ անել, ոչ էլ պետք է հեծանիվ հորինել: Օրինակ, կարելի է անել այն, ինչ ընդունված է անել աշխարհի շատ երկրներում: Ընդհանրապես, լավ կլիներ, եթե մենք՝ բոլոր հայաստանցիներս, մեր տներում ՀՀ պետական դրոշ ունենայինք: Ու երբ մեր կյանքում, մեր ընդհանրական կյանքում մի կարեւոր իրադարձություն է տեղի ունենում, այդ դրոշները կախեինք մեր՝ փողոց նայող պատուհաններից կամ պատշգամբներից: Այդպես մենք կշնորհավորեինք իրար, այդպես մենք կշնորհավորեինք Լեւոն Արոնյանին, այդպես մենք մեր հարգանքի տուրքը կմատուցեինք մեր դրոշին, մեր պետությանը, որ, հավատացեք, այս պահին ունեցած մեր ամենամեծ արժեքն է»:
Արմեն Դուլյան