Մատչելիության հղումներ

2006 թվականին Ադրբեջանը նավթից կստանա 2,1 միլիարդ դոլար


Ադրբեջանում «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերության նախագահ Դեւիդ Վուդվորթը հինգշաբթի օրը հայտարարել է, թե նավթի շուկայում ներկայիս գների (50 դոլար մեկ բարելի դիմաց) պահպանման դեպքում եկող տարի նավթի վաճառքից Ադրբեջանը կստանա 2,1 միլիարդ դոլարի եկամուտ:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Վուդվորթը նշել է, թե ընթացիկ տարում «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» հանքավայրից օրական արտահանվում է 400 հազար բարել նավթ, իսկ 2006 թվականին արտահանվող նավթի ծավալը կկազմի օրական շուրջ 440 հազար բարել:

«Բրիթիշ Փեթրոլիում» ընկերության նախագահը մտահոգություն է հայտնել Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարի շինարարության ավարտի ուշացման կապակցությամբ, որտեղ մեղքի որոշակի բաժինը պատկանում է թուրքական «Բոթաշ» ընկերությանը: Վուդվորթի խոսքերով, մինչեւ տարեվերջ նախագծի ընդհանուր ծախսերը կազմելու են 1 միլիարդ 287 միլիոն դոլար, իսկ հաջորդ տարվա համար նախատեսված կապիտալ ներդրումները կազմում են 641 միլիոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG