Մատչելիության հղումներ

«Մայքրոսոֆթ»-ը ներկայացուցչություն կբացի Հայաստանում


Ամերիկյան «Մայքրոսոֆթ» (Microsoft) ընկերությունը մտադիր է 6 ամսվա ընթացքում ներկայացուցչություն բացել Հայաստանում: Ներկայումս ընկերությունը ուսումնասիրում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ինչպես նաեւ մշակում է ներկայացուցչության ենթադրյալ աշխատանքների շրջանակը:

«Հարավային Կովկասի երկրներում, մասնավորապես Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ ներուժ կա, եւ «Մայքրոսոֆթ»-ը մտադիր է օգտագործել այդ ներուժը: Հայկական կողմի ցանկության դեպքում ընկերությունը կարող է նաեւ բացել տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիա, որտեղ կպատրաստվեն բարձրակարգ մասնագետներ», - ըստ «Ռեգնում» գործակալության, Երեւանում այսօր կայացած սեմինարի ընթացքում հայտարարել է ԱՊՀ երկրներում «Մայքրոսոֆթ»-ի կենտրոնի ղեկավար Ջոն Ուայթը:

Նա նաեւ հայտնել է, որ Վրաստանում «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցչություն չի բացվելու, իսկ Ադրբեջանում այն կարող է բացվել ավելի շուտ, քան Հայաստանում:

«Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցչություններ արդեն գործում են Ռուսաստանում, Ղազախստանում եւ Ուկրաինայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG