Մատչելիության հղումներ

Չեխիան հատուկ ներկայացուցչություն կբացի Հայաստանում


Չեխիայի ներքին գործերի նախարար Ֆրանտիշեկ Բուբլանը հայտարարել է, որ առաջիկայում Չեխիան հատուկ ներկայացուցչություններ է բացելու Հայաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում՝ այդ երկրներից դեպի Չեխիա ապօրինի ներգաղթը կանխելու նպատակով:

«Նպատակը տեղի բնակչությանը ծանոթացնել է, թե ինչ է սպասում նրանց Չեխիայում, ինչպես նաեւ՝ ինչ պետք է անել օրինական ճանապարհով երկիր մուտք գործելու համար», - ըստ «Ֆրանսպրես» գործակալության, հայտարարել է Բուբլանը:

Չեխական մամուլը նաեւ հաղորդում է, որ ներքին գործերի նախարարությունը մտադիր է հիմնովին փոխել Չեխիայում արդեն բնակվող եւ աշխատող անօրինական ներգաղթողների հանդեպ վերաբերմունքը՝ համարելով նրանց ոչ թե հանցագործներ, այլ, երբեմն, թրաֆիքինգի զոհեր:

Նախարարությունը նաեւ մտադիր է դեսպանատներին կից բացել «աշխատանքի գրասենյակներ», որոնք կկարողանան օրինական ճանապարհով չեխական ընկերությունների համար աշխատողներ վարձել:

Ներկայումս Չեխիան Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն չունի, եւ Հայաստանում Չեխիայի դեսպանի նստավայրը Թբիլիսիում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG