Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիները համոզված են, որ իրենց երկիրն է ամենադեմոկրատականը ԱՊՀ տարածքում


Հասարակական կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ ռուսաստանցիների կեսից ավելին՝ 52 տոկոսը, համոզված է, որ Ռուսաստանն ԱՊՀ տարածքում ամենադեմոկրատական պետությունն է: 33 տոկոսի համոզմամբ, Ռուսաստանը դեռ հեռու է դեմոկրատիայից:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, դեկտեմբերի սկզբին անցկացված ուսումնասիրության շրջանակներում հարցվածների 34-35 տոկոսը դեմոկրատական է համարում նաեւ Բալթյան երեք հանրապետությունները: 37-38 տոկոսը հակառակ կարծիքն է հայտնել:

Հարցվածների շուրջ 30 տոկոսը նշել է, որ Բելառուսը եւ Ուկրաինան այս կամ այն չափով դեմոկրատական են, հակառակ կարծիք է հայտնել ավելի քան 45 տոկոսը:

ԱՊՀ մնացած երկրները՝ Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը, Ադրբեջանը, Հայաստանն ու Մոլդովան, հարցվածների 53-59 տոկոսի կարծիքով, է’լ ավելի հեռու են դեմոկրատիայից:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG