Մատչելիության հղումներ

Վերադարձ հայրենիք՝ խնդիրներ եւ խոչընդոտներ


Փորձագետի խոսքերով, Հայաստան ներգաղթողներին կարելի է բաժանել երկու խմբի՝ հայրենասերներ եւ տնտեսվարներ: Առաջինները գալիս են Հայաստան մի պարզ պատճառով. Հայաստանը իրենց հայրենիքն է, մյուսները գալիս են գործ սկսելու համար: Այնուամենայնիվ, նրանք բոլորն էլ այստեղ ունենում են խնդիրներ, հաճախ նույնիսկ այնքան լուրջ, որ ստիպված վերադառնում են իրենց նախկին բնակավայրերը:

Ինչպես փաստեց Հնդկաստանից ժամանած եւ 2003 թվականից Հայաստանում ապրող Նարեկ Սեֆերյանը, Հայաստան վերադարձող սփյուռքահայերի համար հաճախ Հայաստանի ներկան պատկերվում է իդեալականացված. նրանք վերադառնում են «հայրենիք», սակայն մի քանի ամիս անց հասկանում են, որ այստեղ ամեն ինչ այդքան էլ իդեալական չէ:

Ալֆրեդ Նավասարդյանի կարծիքով, սրանում մեղքի իրենց բաժինն ունեն նաեւ սփյուռքահայերը: Ալֆրեդը ժամանել է Թեհրանից 2000 թվականին, փորձել է մերձենալ տեղի հայությանը, եւ, իր կարծիքով, ստացվել է:

«Սկզբում դժվար էր, քանի որ տեղի հայությունը ոչ միշտ էր ինձ ճիշտ հասկանում, եւ աշխատում էի շփվել իրանահայերի հետ, սակայն աստիճանաբար հարմարվեցի», - ասում է նա՝ ավելացնելով, որ արտասահմանից ժամանած բազմաթիվ երիտասարդներ չեն ցանկանում լեզու գտնել տեղացիների հետ. իրանահայերը շփվում են իրանահայերի, լիբանանահայերը՝ իրենց նախկին հարեւանների հետ: Որպես հետեւանք, նրանք աստիճանաբար ավելի են օտարվում տեղացի հայերից:

Անկայունությունից տուժում են նաեւ Հայաստանում ներդրումներ կատարել ցանկացողները. նրանք հաճախ չեն կարողանում գործել հայաստանյան իրականությունում եւ գերադասում են հեռանալ Հայաստանից:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG