Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն եւ վարչապետ Զուրաբ Նողաիդելին երեքշաբթի օրը մասնակցել են Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանության նոր շենքի բացման արարողությանը:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատավական գործակալությանը ԱՄՆ-ի դեսպանությունից հայտնել են, որ Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում բացված դեսպանատունը կառուցվել է 11 հեկտար տարածքում: Դեսպանատունը, որը նախատեսված է 480 աշխատակիցների եւ դիվանագետների համար եւ հագեցած է անվտանգության ժամանակակից տեխնիկայով, կառուցվել է ԱՄՆ-ի պետքարտուղարության միջազգային շինարարության բյուրոյի կողմից: Շինարարությունը տեւել է 2,5 տարի, ծախսվել է 56,3 միլիոն դոլար:
Հայաստանում այս տարվա մայիսին բացված Միացյալ Նահանգների նոր դեսպանատունը, որի շինարարությունը տեւել էր չորս տարի, զբաղեցնում է 90 հազար քառակուսի մետր տարածք եւ ծախսվել էր 76 միլիոն դոլար: