Մատչելիության հղումներ

Իրանը առաջարկել է ամերիկացիներին մասնակցել ատոմակայանի կառուցմանը


Կիրակի օրը Իրանը առաջարկել է ԱՄՆ-֊ին մասնակցել Իրանի հարավ֊-արեւմուտքում կառուցվելիք ատոմակայանի շինարարությանը:

«Ամերիկան կարող է մասնակցել Իրանի ատոմակայանի շինարարության միջազգային մրցույթին՝ եթե ապահովի հիմնարար չափանիշները եւ որակը», - ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Համիդ Ռեզա Ասեֆին:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, առայժմ ո’չ Սպիտակ տունը, ո’չ էլ Պետդեպարտամենտը չեն արձագանքել Թեհրանի առաջարկին:

1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո Միացյալ Նահանգները միակողմանի պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ՝ արգելելով ամերիկյան ընկերություններին գործունեություն ծավալել Իրանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG