Մատչելիության հղումներ

2005 թվականը Էլենների եւ Էրիկների տարի է


Քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոնի աշխատակից Ծովինար Սողոմոնյանն ասում է, որ յուրաքանչյուր տասնամյակ իր «նախասիրած» անուններն է ունեցել:

Ամենավաղ թվագրված մատյանը 1947 թվականի նորածինների անուններն է պարունակում: Այդ թվականին ավելի մոդայիկ են եղել օտար ու հիմնականում ռուսական անունները ՝ Սվետլանա, Ռոզա, Լյուսյա, տղաների անուններից՝ Վանյա, Վլադիմիր: Նրանց կողքին նաեւ հայկական արդեն մոռացված անուններ՝ Աղավնի, Ալվարդ, Պարգեւ:

50֊-ականները ամենահարուստն են զարմանալի եւ մեր ականջին էկզոտիկ հնչող անուններով: Այդ թվականներին ծնողներն իրենց երեխաներին կնքել են՝ Ֆենյա, Ժենյա, Կիմա, Կալիպսե, Նինել, Էսֆիրա անուններով:

Եթե 50-֊ականներին այնքան էլ հաճախ չեն հանդիպում Արմեն, Արմենուհի, Աշոտ անունները, ապա 60֊-ականների ամենատարածված անունները հենց սրանք են: Ավելանում են հայկական անունները՝ կապված այդ թվականների ազգային մտածելակերպի վերածնունդի հետ:

70-֊ականներին ծնողները սկսում են իրենց երեխաներին կնքել հայտնի երգիչ-֊երգչուհիների անուններով: Հայտնվում է Լուսինե անունը, որը չի հանդիպում նախորդ թվականներին: Տղաների անուններից ամենատարածվածը Գեւորգ անունն էր:

80֊-ականները չունեն «հատուկ նախասիրություններ», իսկ 90-ականներից սկսած հայ երեխաներին սկսում են անվանել սերիալների հերոսների անուններով: Ծովինարն ասում է, որ իրենք բազմաթիվ Մարիաների ու Մարիաննաների կողքին գրանցել են նույնիսկ Կասանդրա անունը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG