Մատչելիության հղումներ

Քոչարյանը այցելել է սահմանային զորամասեր


Հայաստանի նախագահ, Զինված ուժերի Գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 9 -11-ը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է մի շարք սահմանային զորամասեր՝ տեղերում ծանոթանալու զորամասերի մարտական եւ տեխնիկական պատրաստվածությանը, ուսումնական ծրագրերի կատարմանը, անձնակազմի սոցիալական պայմաններին:

Նախագահի մամլո ծառայությունը հաղորդում է, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է զորավարժարաններում, հետեւել է պարապմունքների ընթացքին, զրուցել է սպաների եւ զինվորների հետ: Հայաստանի նախագահը այցելել է զինվորական ճաշարաններ, բուժկետ, տեղում ծանոթացել զինծառայողների կենցաղային պայմաններին:

«Եռօրյա այցի ընթացքում Զինված ուժերի Գլխավոր հրամանատարը հնարավորություն է ունեցել մոտիկից ծանոթանալ սահմանային հերթապահություն կատարող մի շարք զորամասերի կատարողական կարգապահության մակարդակին, սպաների եւ զինվորների մարտական, տակտիկական ու բարոյահոգեբանական պատրաստվածության վիճակին, սպաների եւ նրանց ընտանիքների սոցիալական պայմաններին», - փոխանցում է տարածված հաղորդագրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG