Մատչելիության հղումներ

Ամերիկացի փորձագետները հաստատել են, որ Հարությունյանը պատրաստվում էր մահափորձ կատարել ԱՄՆ-ի եւ Վրաստանի նախագահների դեմ


«ԱՄՆ֊-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի մասնագետները դատարան են ներկայացրել մի եզրակացություն, որը հաստատում է, որ Վլադիմիր Հարությունյանը պատրաստվում էր մահափորձ կատարել ԱՄՆ-֊ի եւ Վրաստանի նախագահների դեմ», - հայտնել է ուրբաթ օրը Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին:

Նրա վկայությամբ, բյուրոյի ներկայացուցիչները դատարան են հրավիրվել որպես գլխավոր մասնագետներ:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի փոխանցմամբ, ամերիկացի փորձագետներից չորսն արդեն ցուցմունք են տվել դատավարության ընթացքում, որն սկսվել է դեկտեմբերի 5-֊ին:

Վրաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Վլադիմիր Հարությունյանը մեղադրվում է նրանում, որ մայիսի 10-֊ին նռնակ է նետել Թբիլիսիի Ազատության հրապարակում, որտեղ ելույթ էին ունենում նախագահներ Ջորջ Բուշը եւ Միխեիլ Սահակաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG