Մատչելիության հղումներ

Ավստրալահայերը բողոքի ցույց են կազմակերպել Սիդնեյում


Սիդնեյի հյուրանոցներից մեկի դիմաց, որտեղ իջեւանել է այսօր քառօրյա այցով Ավստրալիա ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, բողոքի ցույց էին կազմակերպել Սիդնեյի հայ համայնքի ներկայացուցիչները:

Բողոքի ակցիայի մասնակիցները, «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Էրդողանին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում:

Գործակալությունը հիշեցնում է, որ այս տարի ավելի վաղ Թուրքային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել նաեւ Եվրամիությունը, որի անդամակցությանն է ձգտում Թուրքիան:

Հաղորդվում է նաեւ, որ այցի ընթացքում Էրդողանը ավստրալացի իր պաշտոնակից Ջոն Հովարդի հետ քննարկելու է երկկողմ առեւտուրը խթանելուն, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG