2005 թվականի սեպտեմբերի դրությամբ Ադրբեջանում փախստականի կարգավիճակ է ստացել ընդամենը 27 արտասահմանցի, մինչդեռ նրանց իրական թիվը շուրջ 12 հազար է:
«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի Բաքվի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Փոլը հայտնել է, թե արտասահմանցի փախստականների 85 տոկոսը Ռուսաստանից գաղթած չեչեններ են: Մնացածը աֆղանացիներ են (1500 մարդ), իրանցիներ (200 մարդ) իրաքցիներ (100 մարդ), ինչպես նաեւ ոչ մեծ թվով փախստականներ Պակիստանից եւ Թուրքիայից:
Մինչ այժմ փախստականի կարգավիճակ ստանալու նպատակով Ադրբեջանի կառավարությանն դիմել է 413 անձ, սակայն պաշտոնական կարգավիճակ են ստացել միայն 27-ը կամ դիմածների 8 տոկոսը: