Մատչելիության հղումներ

Հովհաննես Օհանյանը ստացել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ բիզնեսի խթանման համար մրցանակ


Վաշինգտոնում հինգշաբթի օրը կայացել է Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ բիզնեսի խթանման համար նախատեսված «Գոլդեն Գալաքսի» (Golden Galaxy) տարեկան մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Այս տարվա մրցանակակիրների թվում է նաեւ Ռուսաստանի Դաշնային Խորհրդում Կոմի-Պերմի ինքնավար մարզի լիազոր ներկայացուցիչ Հովհաննես Օհանյանը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, դեկտեմբերի 5-ին Նյու Յորքում, Վաշինգտոնում եւ Ֆիլադելֆիայում մեկնարկել էր «Ամերիկա-ռուսական առեւտուր եւ բիզնես» գործարար համաժողով, որի ընթացքում կայացել են հանդիպումներ եւ բանակցություններ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների իշխանական եւ գործարար շրջանակների, խոշորագույն ներդրողների եւ ֆինանսական խմբերի ներկայացուցչների միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG